Հերթական ցավալի կորուստը հայ ժողովրդի համար..քիչ առաջ տեղեկացանք, որ կյանքից հեռացել է…

Մոսկվայում 84 տարեկանում կյանքից հեռացել է հայկական կինեմատոգրաֆի հիմնադիր, ռեժիսոր Համո Բեկնազարյանի որդին՝ Կիրիլ Բեկնազարյանը:

Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, նրա դին հայտնաբերվել է մոսկովյան բնակարանում:
Ըստ նախնական տվյալների՝ տղամարդը մահացել է բնական մահով, հավանաբար՝ քնած ժամանակ:

Նշվում է, որ Կիրիլ Բեկնազարյանը ԽՍՀՄ կինոգործիչների միության անդամ էր:

Նրա հայրը՝ Համո Բեկնազարյանը, որը Ստալինյան մրցանակի դափնեկիր է, նկարահանել է առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուս»-ը:

 

 

Համո Բեկնազարյանը՝ որդու հետ

Картинки по запросу Сын Амо Бек-Назарова (Бек-Назарян).

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *